ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Այս տարի ԲՈՒՀ-երում աճել են թափուր տեղերը

Այս տարի ԲՈՒՀ-երում աճել են թափուր տեղերը
17.07.2013 | 18:16

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ ՄԵԼԻՔՅԱՆՆ այսօր ներկայացրեց ԲՈՒՀ -երում քննությունների արդյունքները: Ըստ ԳԹԿ տնօրնի, այս տարի նախորդի համեմատ աճել է թափուր տեղերի թիվը: «Թափուր տեղեր այս տարի չունեն միայն ՀՊՏՀ-ն և ԵՊԲՀ-ն: Որպես կանոն, բոլոր մասնաճյուղերում սովորաբար լինում են թափուր տեղեր, բայց Երևանում այս տարի այս բուհերը չունեն: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին` ապա այս տարի բուհն ունի 310 թափուր տեղեր, տարբեր մասնագիտությունների գծով»,- նշեց բանախոսը, հավելելով, որ այդ տեղերը շատ են հատկապես բնական մասնագիտությունների գծով:

Բանախոսի փոխանցմամբ,այս տարի բուհերը մոտ 15 հազար դիմորդ են ունեցել: Անվճար տեղերի թիվը 1302 է:Վճարովի են ընդունվել 9095 դիմորդ՝ տարբեր բուհերից, չընդունվածների թիվը մոտ 2300 է:

Ընդունելության քննությունները կայացել է երկու փուլով: «Առաջին փուլում ներառված են եղել դիմորդների մեծամասնությունը, երկրորդ փուլում մասնակցել են բանակից զորացրվածները, օտարազգի դիմորդները, միջին մասնագիտական գծով ավարտածները և առաջին փուլում հարգելի պատճառներով քննություններին չմասնակցած դիմորդները»,-ասաց Գ.Մելիքյանը`տեղեկացնելով, որ այս տարի երկրորդ փուլում մասնակիցների թիվը մոտ 600-ի է հասել:

Շուրջ 97 անվճար տեղ հատկացվել է հաշմանդամություն ունեցող, ու զոհված զինծառայողների երեխաներին:

Ամենաշատը դիմորդ ունեցել է ԵՊՀ-ն՝ 4050 դիմորդ, որից ընդունվել են 3038-ը, այնուհետև՝ Երևանի Տնտեսագիտական համալսարանը՝ 1882 դիմորդ, Մանկավարժական համալսարանը՝ 1171, ԵՊՃՀ-ն՝ 1152 դիմորդ, որից ընդունվել են 982-ը, և ԵՊԲՀ-ն, որի դիմորդների թիվը 1092 է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ